Եթե կարծում եք, որ ռուսական զենք չլինի, այն չի կրակի` չարաչար սխալվում եք. Ալեքսանդր Չեկալինը` զենքի վաճառքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ավելի շատ տնտեսական հարց է, քան քաղաքական:

«Բացի ռուսականից մյուս կողմն ունի նաև իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը հիմա հրաժարվի զենքի վաճառքի գործարքից այդ երկրի հետ, ապա հենց հաջորդ օրը նրանք զենք  կգնեն այլ երկրից, որոնք, սակայն ավելի մահաբեր կլինեն: Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը, այնպես որ աշխատել պետք է մարդկանց հետ և այդ դեպքում ոչ մի տեսակի զենքը չի կրակի: Դուք չարաչար սխալվում եք, եթե կարծում եք, որ եթե այնտեղ ռուսական զենք չլինի, այն չի կրակի: Դա այդպես չէ», – ընդգծեց նա:

Հարցին` տնտեսական համագործակցությունն արդարացնո՞ւմ է զենքի վաճառքը,  ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատյովը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, սակայն նշեց, որ շատ կարևոր է կոնֆլիկտներից զերծ լինելը: «Պետք է հասկանալ, որ մեր բոլորի գործն է`անել այնպես, որ տարածաշրջանում գտնվող բոլոր երկրներն ու ուժերը հրաժարվեն առհասարակ զենքի օգտագործումից: Քաղաքական ուժը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք պարտադրել ուժերին հրաժարվել զենքի կիրառումից», – հայտարարեց նա:

Հարցին` փաստորեն ռուսական կողմը չի կարողանում պարտադրել Ադրբեջանին, Կոնդրատյովը նշեց. «Մեր նախագահը երաշխավոր է եղել, բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ և չորսօրյա պատերազմն ավարտվել է: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը կարող էր ավելի երկար տևել»:




Լրահոս