Պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտնել է, որ հիշյալ դատարանի դատավճռով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հովհաննես Ա.-ի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել պատիժը կրելուց խուսափող Հովհաննես Ա.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու և դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս