Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 16-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`    27.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         0.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`    13.40C




Լրահոս