«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակելով պարզել, թե հայ պաշտոնյաներից ո՞վ որքան գումար է փոխանցել Արցախին, «Ժողովուրդ»-ն այս անգամ հետաքրքրվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներդրման չափով: Վերջինս 2015թ. հայտարարագրել է 9.5 մլն դրամ դրամական միջոց եւ 3 հզ. 221 եվրո: Ինչեւէ, փոխնախարարը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընտանիքի բոլոր անդամների հետ գումարային օգնություն է տրամադրել Արցախին, սակայն հրաժարվեց չափն ասել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: