Սեյրան Օհանյանը բացատրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանական բանակն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը ըստ արժանվույն համագործակցում են: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ այս մասին հայտնեց ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը: Վերջինիս խոսքով՝ հիմնական սպառազինությունը, որն այսօր գործում է, ձեռք է բերվել Երկրորդ համաշխարհայինից հետո:

Սեյրան Օհանյանն այս դիտարկումն արեց՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հայկական բանակը թշնամու դեմ կռվում է 80-ականների զենքով. «Հայաստանի Հանրապետության նախագահի ասածը վերաբերում է նրան, որ նույնիսկ 80-ականների սպառազինությամբ այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայքարում են և կարողանում են իրենց առջև դրված հերոսաբար իրականացնել»,- հավելեց Պնախարարը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս