Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Անանդ-Կարուանա եւ Գիրի-Կարյակին պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Առաջին 2 տուրերում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: