Հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը հերքում է արդբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվում է Ադրբեջանին հանձնել զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: «Արմենպրես»­-ի հետ զրույցում Վիկտոր Քոչարյանն ասաց, որ հայկական կողմում ադրբեջանցի զինծառայողի դիակ չկա: «Չկա նման բան: Հայկական կողմում դիակ չկա»,­- վստահեցրեց Քոչարյանը: Նա նաև հայտնեց, որ անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան:

«Նորություններ դեռ չունենք: Դեռ բանակցություններ են գնում»,­- նշեց Քոչարյանը: Ապրիլի 2­-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-­ի մարմիններն Ադրբեջանը փոխանցել է հայկական կողմին: Հայ զինծառայողների դիակները խոշտանգված են եղել: Մեկ զինծառայողի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:




Լրահոս