Էդուարդ Շարմազանովը կմեկնի Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Էդուարդ Շարմազանովը համաժողովին հանդես կգա ելույթով:

Ապրիլի 19-ին նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի ասուլիսը ռուսաստանյան լրատվամիջոցների համար: Ապրիլի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:




Լրահոս