Գեներալի համար շոուներ են բեմադրվում. Մանվել Գրիգորյանի «զորքի» սուր ճոճողները. (ֆոտո) «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քառօրյա պատերազմի օրերին եւ հետո բազմաթիվ երեւույթներ ի հայտ եկան, որոնք այլ՝ խաղաղ պայմաններում, թերեւս, այդպես էլ չդրսեւորվեին: Մասնավորապես, պարզվեց, որ բուն պատերազմից հետո սուր ճոճողների պակաս մենք չունենք: Սակայն իրադարձությունները հաճախ դուրս են մարդկային երեւակայությունից: Օրինակ՝ նախօրեին համացանցում մի հրապարակում տարածվեց այն մասին, թե իբր գեներալ Մանվել Գրիգորյանի զորքը ջախջախել է թշնամուն եւ անգամ մեկ տանկ ոչնչացրել: Բայց իրականում պարզվում է՝ մարդիկ իրենց համար մարտ են բեմականացրել:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ գեներալ Մանվելի «զորքի» երկու ներկայացուցիչներ, որոնց Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «հերոսության» համար մի քանի համբույր էր նվիրել, իրականում հրթիռով խոցել են քառօրյա պատերազմից հետո չեզոք գոտում մնացած, շարքից դուրս եկած մի տանկ: Բայց այս պատմությունը մատուցվեց իբրեւ թշնամուն «ջախջախելու» թարմ օրինակ: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը հայտնեց, թե իր տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ «ոչնչացված» տանկը եղել է անսարք, շարքից դուրս եկած, որը գտնվել է չեզոք գոտում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

tank

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս