Թալինի ընտրություններում Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացվել է սոցապահովության տարածքային ծառայության պետը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Թալինի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել է սոցապահովության տարածքային ծառայության պետ, անկուսակցական Վորոշ Խաչատրյանը։ Այս ընտրությունները դարձել էին նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի համար կենաց-մահու խնդիր, նա ՀՀԿ վերնախավին հորդորում էր միջոցներ ձեռնարկել «անհնազանդներին»՝ ՀՀԿ թեկնածուի համար չաշխատողներին պատժել։

Ընտրություններից 1 շաբաթ առաջ 3 նախարարների ուղեկցությամբ Թալինի ՀՀԿ շտաբ էր այցելել Հովիկ Աբրահամյանը։ Այդ օրն էլ հրահանգվել է Վորոշ Խաչատրյանին զգուշացնել՝ կամ ակտիվ աշխատում ես գործող քաղաքապետի համար, կամ դիմում ես գրում, հեռանում։ Խաչատրյանը, լինելով մարզում հարգված ու հեղինակություն վայելող անձ և չցանկանալով կամակատար դառնալ, դիմում է գրել։ Հիշեցնենք՝ նա առաջադրվել էր Թալինի քաղաքապետի նախորդ ընտրություններում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս