Լարված վիճակ Կառավարության դիմաց. Հովիկ Աբրահամյանն իր մոտ կանչեց մի քանի խաղողագործի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կառավարության դիմաց լարված վիճակ է: ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հավաքվել են Արարատի մարզի Քաղցրաշեն, Այգեզարդ, Նորաշեն, Շահումյան համայնքների մեծ թվով բնակիչներ և պահանջում են հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Բանն այն է, որ դեռևս նախորդ տարվա աշնան սկզբին մի խումբ խաղողագործներ էժան գներով մեծաքանակ խաղող են տվել մի քանի գործարանների: Մթերող գործարանները, սակայն, մինչ օրս գյուղացիներին հասանելիք գումարներն ամբողջությամբ չեն վճարել:

Եվ քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մոտ կանչեց հավաքված գյուղացիներից 7-8 հոգու` հարցը քննարկելու համար:

ArmLur.am-ի տեսանյութը քիչ ուշ:




Լրահոս