Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել Կարո Կարապետյանին ու «Վինար» ընկերության տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Կառավարության դիմաց լարված մթնոլորտ էր: Տուժած խաղողագործները նախորդ տարվանից չեն կարողանում մթերող ընկերություններից ստանալ իրենց հասանելիք գումարները: Գյուղացիները հանդիպում են պահանջել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Հայտնել ենք նաև, որ այսօր մի քանի խաղողագործ կանչվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ` հարցը քննարկելու: Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կառավարության ղեկավարն իր մոտ է կանչել ԱԺ պատգամավոր, Կարո Կարապետյանին և «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանին:

Նշենք, որ գյուղացիներից խաղող են մթերել սույն անձանց պատկանող գործարանները: Վարչապետի հետ հանդիպմանը կքննարկվի խնդիրը` փորձելով լուծում գտնել ստեղծված իրավիճակում:




Լրահոս