Վթար Շանթ հեռուստաընկերության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
shamshyan .com-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 15:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցի 14ա շենքի՝ Շանթ հեռուստաընկերության դիմաց ավտովթար է տեղի ունեցել: Նշված վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Տ. Վարդանյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված շենքի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ` 26-ամյա Գարեգին Հակոբյանը, իր կողմից վարած Volkswagen մակնիշի 17 ԼD 007 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է նշված հատվածում վթարված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 47-ամյա Տեպանոս Թադևոսյանի վարած ՎԱԶ 21-21 մակնիշի 50 ՍՏ 700 համարանիշի վտոմեքենային: Բախման հետևանքով Տ. Թադևոսյանի ավտոմեքենան էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ` 30-ամյա Ջանիբեկ Իսրայելյանին: Այնուհետև ընդհարվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Քուրաջյանի վարած Volkswagen մակնիշի 35 DՏ 951 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ջ. Իսրայելյանը, ով աշխատում է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունում՝ որպես փորձագետ, կայուն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: 




Լրահոս