Դանակահարություն Ալավերդիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ “ձախ նստատեղի կտրած-ծակած վերք” ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1997 թ. ծնված Դանիել Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է այգում ընկնելու հետևանքով:
Օգոստոսի 26-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ 1998 թ. ծնված Արթուր Հ.-ն և Դանիել Ս.-ն բացատրություններ են տվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան դպրոցի հետնամասում Դանիել Ս.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել 1998 թ. ծնված Ժակ Յ.-ն:
Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Ժակ Յ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Դանիել Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս