Օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ “թիկունքի, նստատեղի և վերջույթների հետին մակերեսային պատռված և այրված վերքեր” ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վայք քաղաքում գործող մի գազալցակայանի աշխատակից, 1986 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Պարզվել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.20-ի սահմաններում, նշված գազալցակայանում “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենա լիցքավորելու ընթացքում՚ ավտոմեքենայի գազաբալոնի պայթելու հետևանքով: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: