ՆԱՎԹԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ ԲԱՔՎՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում արդյունահանված նավթն արդեն եկող տարվանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով կարող է արտահանվել եվրոպական շուկա: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւն ասել է. «Այժմ բանակցություններ են ընթանում ռուսական «ՀՏրվպՒՑՖ» ընկերության հետ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի հետադարձ` այսպես կոչված ռեւերսային օգտագործման մասին: Նախատեսվում է, որ տարեկան 5 միլիոն տոննա URALS տեսակի նավթ կներմուծվի Ադրբեջան: Դրա մի մասը կվերամշակվի Բաքվում, մյուս մասը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով կարտահանվի Արեւմտյան Եվրոպա: Հետագայում նավթի այդ խմբաքանակը պետք է վերամշակվի արդեն Իտալիայում եւ Գերմանիայում գտնվող գործարաններում, որոնցում «ՀՏրվպՒՑՖ»-ը բաժնեմաս ունի»: Աբդուլաեւը նաեւ նշել է, թե նախագծի տնտեսական արդյունավետության հետ կապված վերջին քննարկումները կավարտվեն մինչեւ տարեվերջ. «Եթե մենք վերջնական համաձայնության գանք, ապա Ադրբեջանի տարածքով ռուսական նավթի տարանցիկ արտահանումը եվրոպական շուկա կմեկնարկի արդեն եկող տարվանից»:




Լրահոս