«Գարնանային փոթորիկ» անունը կրող զորավարժությունները, որոնց 6 հազար զինծառայող է մասնակցում, սկսվել են Էստոնիայում: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 19-ը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական ուժերի Գլխավոր շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր, որոնց թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Գերմանիա:
Ռազմական մանևրները տեղի կունենան Ռուսաստանի սահմանակից երկրներում: Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Լեհաստանից Սու-22 կործանիչ-ռմբակոծիչները, ԱՄՆ-ից F-15 կործանիչները, CH-47 Chinook տրանսպորտային ուղղաթիռներն ու Bell V-22 Osprey կոնվերտոպլանները:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն պլանավորում է 4 հազար զինծառայող տեղակայել Ռուսաստանի սահմանի մոտ: