ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ: Նա, մասնավորապես, առաջարկում է զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար:
Նախագծում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»:
ArmLur.am-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է մտածում այս նախագծի վերաբերյալ:
ՊՆ խոսնակը կարծում է, որ ներկայացված առաջարկը բավականին հետաքրքիր է:
«Պետք է մտածել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարելի է մեր բժիշկների, մասնագետների հետ քննարկել դա»: