Վերջերս Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնվել է հասարակության թիրախում այն բանից հետո, երբ ապրիլի 26-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսեց ԼՂ ազատագրված 5 շրջանները վերադարձնելու պատրաստակամության մասին:
Թեպետ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ստեղծված իրավիճակը թյուրիմացության արդյունք է, այնուամենայնիվ հասարակության շրջանում ակտիվորեն պահանջում են նրա հրաժարականը:
ArmLur.am-ը զրուցեց քաղաքացիների հետ՝ փորձելով պարզել, թե ինչ են նրանք մտածում այդ հայտարարության վերաբերյալ:
Չնայած Հերմինե Նաղդալյանի՝ իր իսկ խոսքերը հերքելու ջանքերին՝ քաղաքացիների մեծամասնությունը անընդունելի է համարում հողերի հանձնման վերաբերյալ յուրաքանչյուր հայտարարություն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում.
Սյուզի Մուրադյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան