![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/00e3b92b-1c1b-4cf7-ad9d-a7bc448589ae.jpg)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 2-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման: Քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, եւ մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Պարոն Բուզետտոն, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացնել համատեղ ծրագրեր:
Արման Թաթոյանը, ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման եւ զարգացման գործում Միավորված ազգերի կազմակերպության, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դերը, հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ