«Նուբարաշեն» ՔԿՀ-ն նոր ժամանակավոր պետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական  վարչության անվտանգության ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Հայաստանի արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետ,  արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական  հիմնարկի  պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության   քրեակատարողական  վարչության անվտանգության  ապահովման բաժնի  պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության  պետ  Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի  N   18-382 կգ-16 գրությունը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ  Ա. Օսիկյանի  2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569  գրությունը»:

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի լիազորությունները դադարեցվել են և հարուցվել է քրեական գործ:




Լրահոս