ԵԱՀԿ­-ին առընթեր ԱՊՀ­ երկրների ներկայացուցիչները դատապարտել են Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայելու փորձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ­-ին առընթեր ԱՊՀ­-ի երկրների մշտական ներկայացուցիչները վճռականորեն դատապարտում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու եւ պատմությունը վերափոխելու միտումնավոր փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, ասված Է 1941­-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71-­րդ տարեդարձի կապակցությամբ ԵԱՀԿ­ին առընթեր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը տարածվել է Կազմակերպության Մշտական խորհրդի նիստում:

Հայտարարության տեքստը զետեղված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: «Մայիսի 9­-ին նշելու ենք համաշխարհային պատմության ամենահիշարժան տարեթվերից մեկը՝ 1941-­1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 71­-րդ տարեդարձը: Մենք հպարտանում ենք նրանով, որ նացիզմի ջախջախման գործում վճռորոշ ներդրում են ունեցել մեր պետությունների ժողովուրդները, որոնք մարտնչել են միասնական շարքերով,­ասված Է հայտարարության մեջ: ­Մենք հաղթանակի համար վճարել ենք տասնյակ միլիոնավոր կյանքեր:

Հիշատակի տուրք ենք մատուցում այն բոլոր ազգությունների ու երկրների մարդկանց, ովքեր զոհվել են ֆաշիզմի դեմ պայքարում»: «Անվտանգության եւ անդրսահմանային բազմապատկվող մարտահրավերների պայմաններում այսօր վերստին պահանջված Է ԵԱՀԿ­ի տարածքում պետությունների ջանքերի միավորումը,­ընդգծվում Է հայտարարության մեջ:­Մենք համոզված ենք, որ հակամարտությունների խաղաղ լուծումը ներկա եւ ապագա սերունդներին նոր պատերազմների աղետներից փրկելու միակ միջոցն Է»,- հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:




Լրահոս