Արցախում վիրավորված զինծառայողներից 2-ը բուժումը կշարունակեն արտերկրում. Ռազմաբժշկական վարչության պետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ից սկսած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Հարցին` կա՞ն զինվորներ, ում բուժօգնությունն անհրաժեշտ է կազմակերպել արտերկրում, Խաչատրյանը պատասխանեց. «Դեռևս վաղ է խոսել, որովհետև իրենց մոտ ստաբիլացման, տեղափոխման խնդիր կա: Մոտ ժամանակներս պատրաստվում ենք 2 հոգու բուժումը Գերմանիայում և Բելգիայում կազմակերպել, նրանք արդեն ենթակա են տեղափոխման»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս