Հնարավոր է անձրև, ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-ին, 10-ին և 11-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին, 10-11-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 7-ին, 10-11-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`          32.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              3.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`          15.70C




Լրահոս