Ադրբեջանի զոհերը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «OSTKRAFT վերլուծական կենտրոնի տվյալներով՝ քառօրյա պատերազմում Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ, ինչն էլ հարկադրել է Ադրբեջանի ղեկավարությանը կանգնեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղան։ «Հաշվի առնելով այդ տվյալները՝ խորապես չհիմնավորված է ՌԴ-ում Ադբեջանի դեսպանի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ խնդիիը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի»,- նշել է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա ՀՀ կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս