Հայրենիքի պաշտպանության համար հերթափոխ չի պահանջվում. Ռուբեն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Երդվյալ ազատամարտիկներ միության հիմնադիր նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:

– Պրն. Գևորգյան արդեն մեկ ամսից ավել է, ինչ Երդվյալ ազատամարտիկներով Արցախում եք: Ինչու հերթափոխի չեն գնում տղաները, արդյոք իրենք խնդիրներ չունեն իրենց ընտանիքներում։

-Խնդիրները շատ են, բայց բոլոր խնդիրներից առավել առաջնային խնդիրը հայրենի հողի պաշտպանության հարցն է, և այս վտանգավոր ժամանակներում Արցախցու կողքին գտնվելը։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր կողմից ակնարկվող հերթափոխին, կարող եմ ասել, որ հերթափոխներ լինում են միայն ածխահանքերում, գործարաններում և այլուր։ Հայրենիքի պաշտպանության համար հերթափոխ չի պահանջվում, որովհետև ծնվածդ օրվանից դու արդեն հայրենիքիդ զինվորն ես և քեզ ոչ ոք չի կարող փոխարինել, քանի որ ամեն ոք իր հայրենիքը սիրում է անընդմեջ, առանց ընդատումների։ Այլ բան է, որ որոշները մի պահ գնում են ընտանիքի առաջ ծառացած խնդիրները կարգավորելու և անմիջապես հետ են վերադառնում նորից սահմանագիծ։ Երդվյալներից էլ են գնացել և անմիջապես վերադարձել։

13187795_1102987063077342_1168046553_n

2 օրից Շուշիի հաղթանակի օրն է,  մարտական ծառայություն անցած Երդվյալներն ինչպես են տոնելու այդ օրը։

– Ինչպես ողջ հայ ժողովուրդը. որոշները հպարտ, հաղթական ոգով մասնակցելով բոլոր միջոցառումներին և այցելելով մեր զոհված եղբայրների շիրիմներին՝ «Եռաբլուր» պանթեոն, Հաղթանակի այգի, ինչպես ընդունված է միշտ, իսկ մյուս մասը՝ Արցախում գտնվող մեր հազարավոր կամավոր երիտասարդ տղաների հետ, կտոնենք սահմանում՝ մեր դիրքապահ զինվորների հետ, քաջ մշեցու երգը երգելով, կանգնած լինելով ընդդեմ թշնամու՝ պատերազմում թափված մեր տղաների արյան իմաստը սրբորեն պահպանելով։

13140602_1102986139744101_1390251285_n (2)

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս