Արցախի անկախությունը միակողմանի ճանաչելով` Հայաստանն իրեն կդնի մեկուսացման մեջ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը, ըստ էության, միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է պատերազմ սկսելու արդարացում: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախի հնարավոր ճանաչմանը, այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Առանց համապատասխան միջազգային աջակցության ձևավորման գնալ այդպիսի քայլի` նշանակում է, որ ինքն իրեն դնում է մեկուսացման մեջ: ԼՂՀ կարգավիճակը չի կարող որոշվել միակողմանի, և պարզ է, որ պետք է պատասխանել մեկ հարցի՝ Հայաստանը նպաստո՞ւմ է միջազգային ճանաչմանը, թե՞ վնասում: Ես ցույց տվեցի, որ վնասում է»,- հայտնեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս