Իգուաինը 57 տարվա վաղեմության արդյունք է կրկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Նապոլի»-ն 2:1 հաշվով հաղթել է «Տորինո»-ին: Այդ հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել նեապոլական թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով խփեց ընթացիկ առաջնությունում իր 33-րդ գոլը:

1959 թվականից ի վեր ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել Ա սերիայի մեկ մրցաշրջանում 33 և ավելի գոլ խփել: 1959-ի ժամանակ «Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Անջելիլիոն 33 հանդիպումներում նույնքան գոլի հեղինակ էր դարձել: Իգուաինից մեկ խաղ ավելի է պահանջվել այս արդյունքի համար:




Լրահոս