Մադրիդի «Ռեալ»ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, վկայակոչելով Daily Star-ը, իսպանական թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հրաժարվել թիմի կենտրոնական հարձակվող ֆրանսիացի Կարիմ Բենզեմայի ծառայություններից և ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը:
Նշվում է, որ արքայական ակումբը պատրաստ է 80 եվրո վճարել լեհ հարձակվողի տրանսֆերի համար: Ռոբերտ Լևանդովսկին ավարտվող մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում մասնակցել է 61 խաղի՝ դառնալով 44 գոլի հեղինակ: