![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/Безымянный.jpg)
Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երկրի երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և այլ պաշտոնյաների հետ մասնակցում էին Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի ևՇուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Դրա շրջանակներում նրանք այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան
Արցախ