Պուտինի նոր նշանակումը վտանգածի՞ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը, հղում անելով РБК­-ին, հաղորդեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում: ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի պարտականությունները հավասարազոր են լինելու դատախազի տեղակալի լիազորություններին:

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանի հետ` իմանալու համար՝ ինչ վտանգ կարող է բխել այս նշանակումից` հաշվի անելով այն հանգամանքը, որ սույն պաշտոնյան ինչ-ինչ պետական գաղտնիքների է տիրապետում: Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ` այս քայլը պետք է ընդունել որպես գերազանց նշանակում:

«Դատախազությունը այն մարմինն է, որը պետական գաղտնիքի չի տիրապետում, այնպես որ դա շահեկան է Հայաստանի համար այն առումով, որ մենք ունենք նման կադր: Եթե փոքրիկ Հայաստանի դատախազի տեղակալը նշանակվում  է Յուրի Չայկայի օգնական, նշանակում է, որ մեծ թռիչք է կատարել այդ մարդը: Ուրեմն` ի՜նչ կադրեր ենք աճեցրել մեր հայրենի դատախազությունում»:




Լրահոս