«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 11-ին Ռոբերտ Քոչարյանը եւս, ի վերջո, այցելեց Արցախ եւ հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահին խորհուրդ է տվել ամուր կառչել ոչ մի թիզ հող չզիջելու եւ ստատուս քվոն պահպանելու սկզբունքին: Այլ կերպ ասած՝ Քոչարյանն ասել է, որ ներկա վիճակում ցանկացած զիջում կարող է ճակատագրական լինել:
«Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի իսկությունը պարզել Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, սակայն ապարդյուն: Փորձեցինք լուրը ճշտել հանդիպման մյուս կողմի ներկայացուցչից: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք, քննարկվել են այս չորսօրյա պատերազմը, նրա հետեւանքները եւ ընթացքն ու անելիքները: Որեւէ այլ հարցի պարզաբանում, կարծում եմ, այստեղ ավելորդ է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: