Խստորեն վերահսկվում են ապօրինի շինարարություններն ու հողազավթումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկուցվել է նաեւ, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման եւ շինարարության իրականացման ընթացքում բնապահպանական պայմանների պահպանմանը: Խորհրդակցությունը վարող Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը նշել է, որ պետք է շարունակել  հսկողությունը եւ ապահովել համապատասխան պայմաններ:
Նշվել է նաեւ, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, ընթացքի մեջ են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու եւ Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել են ուղետարների վերանորոգման եւ դրանց ավարտից հետո նաեւ մաքրման  աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ ջրահեռացման, կոյուղատար համակարգերի վթարային վիճակի վերացման ուղղությամբ ,Երեւան ջուրե ընկերության կողմից իրականացվում են Նորագյուղ թաղամասի կոյուղատար եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Հանձնարարվել է խստորեն հետեւել բնակիչների կողմից կոյուղատար համակարգը ջրահեռացման համակարգերին միացնելու ինքնակամ միջամտությունների բացառմանը:




Լրահոս