![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/Artur-Vardanyan-5.jpg)
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով նոր տեղեկություններ են ի հայտ եկել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննիչները hարցաքննել են գործով վկաներին, ինչից հետո նոր տեղեկություններ են ի հայտ եկել, որը այս օրերին ԱԱԾ քննիչները ստուգում են: Ըստ էության, վկաներn այնպիսի ինֆորմացիա են փոխանցել իրավապահների, որոնք ստուգման կարիք ունեն և կարող են օգնել քննության հետագ ընթացքին:
Նշենք, որ գործով վկաների հարցաքնության ինչպես նաեւ նոր տեղեկությունների ի հայտ գալու արդյունքում ԱԱԾ կալանքից չի ազատում որևէ մեկին, ավելին` ևս երկու ամսով երկահաձգում է նրանց կալանքի հարցը:
Եվ այսպես, քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «հանցախմբի պարագլուխ» համարվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրել է ևս երկու ամսով: Միջնորդությունը քննել է դատավոր Ռուբեն Ներսիսյանը: