Youtube-ի օգտատեր Դանիել Սուքիասյանը երեկ «Ինչպես է 8 ամյա հայ մարզիկը նոկաուտի ենթարկում ադրբեջանցուն» անվամբ տեսանյութ է հրապարակել և մակագրել.
«2015 թվականի հունիսի 27-ին Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված դոկանդոյի միջազգային մրցումներում 2006 թվականին ծնված հայ մարզիկ Դավիթ Բոդոյանը նոկաուտի է ենթարկում քաշով և տարիքով իրենից ավելի մեծ ադրբեջանցի մարզիկին: Դավիթն այդ ժամանակ ընդամենը 8 ամիս էր ինչ մարզվում էր, իսկ մարզիչը՝ Հովհաննես Մելիքյանն էր: Այս տեսանյութը մինչ այս ոչ մի տեղ չի հրապարակվել»: