Ժողովուրդ.Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել։ “Ժողովուրդ”- ի տեղեկություններով՝այս բացահայտումը շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչու նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը։ Ըստ լուրերի՝ նա մտադիր Է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին։ “Ժողովուրդ”-ը փորձեց այս լուրը ճշտել դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից։ Վերջինս ասաց, թե չգիտի՝նախագահականում ինչ են որոշել”,– գրում է թերթը։
 
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս