Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ-Բեկի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են ,սուբոտեքսե թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր: Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: