Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 1965 թ. ծնված Ամալյա Հ.-ն՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 08.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են 170.000 դրամ և 200 դոլար: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը, հարմարեցված բանալիով դուռը բացելով և բնակարան մուտք գործելով, կատարել են 1985 թ. ծնված Սեդրակ Ս.-ն և 1982 թ. ծնված Վահագն Հ.-ն: Գողոնն առգրավված է: Սեդրակ Ս.-ն և Վահագն Հ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:
Բնակարանային գողերը հայտնաբերվեցին եվ ձերբակալվեցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ