Ողջ քաղաքական էլիտան կհավաքվի մի հարկի տակ. պատճառը Սամվել Կարապետյանն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն է։ Սարգիսն ամուսնանում է վրացուհու հետ։ Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, հրավիրված է հայ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։

Սարգիսն իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Նրա նշանադրությունը տեղի էր ունեցել անցած տարի, լուսանկարներն էլ հայտնվել էին համացանցում։ Ի դեպ, շաբաթ օրը մեկ այլ հարսանիք էլ կա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ամուսնացնում է 22-ամյա որդուն։ Նա միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել հայկական ծիսակարգով, ազգային երգ ու պարով։ Հրավիրյալների մեջ էլ, բացի հայ քաղաքական, հասարակական գործիչներից, կլինեն նաև թուրք, քուրդ և այլազգի գործիչներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս