Երեվանի քաղաքապետարանի մոտ հայհոյանքներ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը սեպտեմբերի 17-ին, ժամը 04.40-ին սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել եւ հեռացել: Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտից  նշված ավտոմեքենայի վարորդ Արտյոմ Հ.-ն եւ ուղեւոր Կարեն Հ.-ն բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանություն է տեղափոխվել նաեւ ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Կարեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը հահոյանք է տվել բջջային հեռախոսով զրուցելիս,  բարկության պահին, եւ իր հայհոյանքը որեւէ մեկին ուղղված չի եղել: Նմանատիպ բացատրություն է տվել նաեւ Արտյոմ Հ.-ն:
Միաժամանակ, Երեւանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որեւէ բողոք կամ դժգոհություն չունի:




Լրահոս