Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1988 թ. ծնված Սիփան Մ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Շրջանային փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ ոմն Նարեկ, վարելու, փորձարկելու և գնելու նպատակով վերցրել է իր “Օպել” մակնիշի ավտոմեքենան և խաբեությամբ տիրանալով մեքենային՝ դիմել է փախուստի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.50-ին, 1993 թ. ծնված Նարեկ Հ.-ն և ավտոմեքենան հայտնաբերվել են Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեի մոտ: Կատարվում է հետաքննություն:
Խաբեությամբ տիրանալով մեքենային՝ դիմել է փախուստի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ