Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալը» հաղթել է «Չելսիին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Sun-ի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում «Արսենալը» հաղթել է «Չելսիին»։

«Զինագործները» Մխիթարյանի համար պատրաստ են վճարել 20 մլն ֆունտ։ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Գերմանական ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին, և ինչպես հաղորդում է աղբյուրը, «Բորուսիայի» առաջարկած պայմանագրի մերժելը կապված էր աշխատավարձի չափի հետ։ Ակումբը չի համաձայնել Մխիթարյանին շաբաթական 85 հազար ֆունտ աշխատավարձ տալու պայմանն ընդունել:




Լրահոս