Ինչպես հայտնում է lenta.ge-ն, Աբխազիայի «Դինամո» մարզադաշտում, որտեղ անցկացվում էր չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղը, Արևմտյան Հայաստանի և Պենջաբի հավաքականների ֆուտբոլիստների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել: Պենջաբի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը հարվածել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլիստ Րաֆֆի Կայային:
Մարզադաշտում կարգ ու կանոն հաստատելու համար մարզադաշտ ժամանած ոստիկանները նույնպես մասնակցել են զանգվածային բախմանը և հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա:
Աբխազիայի ԶԼՄ-ները հույս են հայտնում, որ իշխանությունները համարժեք գնահատական կտան կատարվածին ու ներողություն կխնդրեն խաղացողներից ու երկրպագուներից: