ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը դեմ է Ընտրական օրենսգրքում առկա շատ դրույթների և օրենսգիրքն ամբողջությամբ խնդրահարույց է համարում: ArmLur.am-ի հետ զրույցում նա անհասկանալի համարեց ռեյտինգային քվեարկություն կոչվածը, որը, կարծես թե, գալիս է փոխարինելու մեծամասնական համակարգին, որի միջոցով էլ պատգամավոր է դարձել Խաչատրյանը:
«Պետք էր կամ համամասնական կամ մեծամասնական, իսկ եթե երկու ֆակտորն էլ գոյություն ունի, ապա պետք է իրավունք տրվեր ընտրողին երկուսի համար էլ ընտրություն կատարել: Կա երկու սուբյեկտ, կատարվում է մեկ քվեարկություն, մյուսը «чужой пахмел» գնալու է, սա ընտրական օրենսգիրք չէ», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան