Ռուսական կողմն Իրանին վարկ ձևակերպելու վերջնական փուլում է գտնվում: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:
Վարկի ընդհանուր գումարը կկազմի մոտ €2,5 միլիարդ:
«Դա մեկ կամ երկու շաբաթվա հարց է: Մենք հույս ունենք այդ ժամկետում ստանալ կառավարության որոշումը: Դեռևս հայտնի չէ Իրանի ֆիննախի որոշումը »,-ասել է Ստորչակը:
Ապրիլին նա հայտնել էր, որ Իրանին վարկ տրամադրելու՝ իրավական բոլոր տարաձայնությունները հանվել են: