Խանումյանն այն ընդդիմադիրներից չէր, որ բռնեին, կենտրոնական հրապարակում ջարդուփշուր անեին. Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կարծիք հայտնեց, որ լսել է Խանումյանի ծեծի մասին, գիտի` որ հիվանդանոցում է գտնվում, սակայն չի կարող ասել, թե ով կարող էր նրան ծեծի ենթարկել. «Ասում են, որ իրավիճակը նորմալ է, բոլորն իր կողքը հավաքված` մտածում են, թե ով կարող էր նման բան անել և ինչու: Հարյուր ձևի նախնական վարկածներ, ենթադրություններ կան, սակայն չենք կարող հիմնվել դրանց վրա: Խանումյանը այն ընդդիմադիրներից չէր, որ բռնեին կենտրոնական հրապարակում ջարդուփշուր անեին»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս