ԱՊՀ ի երկրների կառավարությունների ղեկավարները հունիսի 7-ին Բիշքեկում կայացած նիստի արդյունքում փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, որոնք վերաբերում են տնտեսության, զինված ուժերի եւ հումանիտար համագործակցության ոլորտին: Ընդամենը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հանդիպման մասնակիցները հաստատել են 21 փաստաթուղթ: Մասնավորապես, պատվիրակությունների ղեկավարներն ստորագրել են մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կանոնների եւ կարգավորման ընթացակարգերի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի արձանագրությունը, ինչպես նաեւ հաստատվել Է ագրոկենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիան:
Բացի այդ, որոշում Է ընդունվել ռազմական չափաբանության եւ զինված ուժերի չափաբանական ապահովման խնդիրների հետազոտման բնագավառում բազային կազմակերպության մասին: Եվս մեկ որոշում վերաբերում Է զինված ուժերի համար ականազերծման բնագավառում կադրերի պատրաստության գծով ԱՊՀի մասնակից պետությունների բազային կազմակերպությանը: Նաեւ կողմերը համաձայնագիր են ստորագրել ԷլեկտրաԷներգետիկայի օբյեկտներում վթարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին եւ համաձայնագիր՝ ռադիոակտիվ աղբյուրների տեղաշարժման հարցերի շուրջ տեղեկատվական գործակցության մասին:
Ստորագրված մի շարք փաստաթղթեր վերաբերում են առողջապահության ոլորտին, մասնավորապես, խորհրդի նիստի արդյունքներով որոշում Է ընդունվել ուռուցքային հիվանդություններին հակազդելու բնագավառում համագործակցության հայեցակարգի մասին, համագործակցության ծրագիր Է ընդունվել Է 2016-2020 թվականներին շաքարային դիաբետի բուժման եւ կանխարգելման բնագավառում: Նաեւ ԱՊՀի կառավարությունների ղեկավարների խորհուրդը հաստատել Է «ԱՊՀի մասնակից պետությունների բնակչության առողջությունը» ռազմավարությունը: ԱՊՀի կառավարությունների ղեկավարների խորհրդի եւս մեկ որոշումը վերաբերում Է մինչեւ 2020 թվականը ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման ընթացքին:
Բացի այդ, կողմերն ստորագրել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2020 թվականին ԱՊՀի մասնակից պետություններում մարդահամարի անցկացմանը, երիտասարդության հետ աշխատանքին եւ երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: