Ռուսաստանն Ադրբեջանի բարեկամ երկիրն է: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Բեռլինում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ռուսաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն անվտանգության, տրանսպորտի և առևտրային ոլորտներում: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- ասել է նա:
«Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից և Իրանից, այդ իսկ պատճառով մենք պետք է արդիականացնենք մեր զինված ուժերը: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Այստեղ մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի դերը: Հույս ունենք, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կօգտագործեն իրենց ներուժը»,-հավելել է Ադրբեջանի նախագահը: