Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության ժամկետի երկարացման մասին: Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ:
«Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի պարզ և հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել և ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իտալիան, Ուկրաինան և այլն: Ուրախ եմ հայտարարել, որ մենք երկարացնում ենք ծառայության գործողության ժամկետը, որպեսզի մեր բաժանորդները շարունակեն օգտվել Beeline ռոումինգից մատչելի և շահավետ պայմաններով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործում է Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում Beeline, Kyivstar և Wind ցանցերին միանալիս:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: Բոլոր երկրներում Beeline ռոումինգից օգտվող բաժանորդների համար գործում է անվճար հեռախոսահամար՝ +37480000612 ռոումինգի հետ կապված հարցերով խորհրդատվություն ստանալու համար: