Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար­քըզըն հունիսի 7-­ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք: «Արմենպրես»­ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է:

«Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում է Վալիևա Զոհրա Վարձար­քըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,-­ ասաց Կապրիելյանը: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:




Լրահոս